Բացել լրահոսը Փակել լրահոսը
irazekum
A A
Հասարակություն

Վերացվել են քրեակատարողական հիմնարկներում տեսակցություններին և հանձնուքներին վերաբերող սահմանափակումները

Կառավարության նիստում որոշում կայացվեց վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցություններին, ինչպես նաև հանձնուքներ ստանալուն վերաբերող սահմանափակումները: Որոշումը կայացվել է Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ազատազրկված անձանց և նրանց հարազատների առաջարկները:

Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից, ինչը նշանակում է, որ մայիսի 1-ից ազատազրկված   անձինք կարող են օգտվել տեսակցություններից՝ առանց պատվաստման, ՊՇՌ կամ ռապիդ հետազոտություն իրականացնելու պարտադիր պահանջի: 

Մայիսի 1-ից կգործի նաև հանձնուքների ստացման ընդհանուր կարգը՝ վերացնելով շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի ստացման սահմանափակումը:

Արդարադատության նախարարությունը կոչ է անում տեսակցությունների ընթացքում, հանձնուքներ բերելիս զգոնություն ցուցաբերել և խստորեն պահպանել սանիտարահամաճարակային նորմերն՝ այդպիսով նպաստելով քրեակատարողական հիմնարկներում անվտանգ միջավայրի ապահովմանը: