Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վլադիմիր Գասպարյան
A A
Պաշտոնական

Վլադիմիր Գասպարյանը Հայաստանում է․ նրա ելքը Հայաստանից սահմանափակված է․ Հակակառուպցիոն կոմիտե

Հաշվի առնելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող ոչ հավաստի լուրերն ու մեկնաբանություններն այն մասին, թե քրեական գործով մեղադրյալ` ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև վերը նշված ապատեղեկատվության տարածումը կանխելու և այն ավելորդ շահարկումների թեմա չդարձնելու համար Հակակոռուպցիոն  կոմիտեն տեղեկացնում է, որ Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում և ընդամենը օրեր առաջ անձամբ մասնակցել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողություններին:

Վերջինիս ելքը Հայաստանի Հանրապետությունից սահմանափակված է: