Անգրագիտությունը վերադառնում է մեր հանրություն․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«2018 թվականից ի վեր կրթության ոլորտի բարեփոխումները մեր առաջնահերթությունների մեջ են և դրանք միշտ էլ մնալու են մեր առաջնահերթությունների մեջ»։
Կառավարության նիստին արձանագրեց վարչապետ Փաշինյանը՝ խոսելով ուսուցիչների ատեստավորման օրենքի մասին։
Նա նախ ընդգծեց, որ այսօր բոլոր ոլորտներում գոյություն ունեցող խնդիրների հիմքում կրթական բացերն են։ Փաշինյանի խոսքով՝ նախնական կրթության և հանրակրթության ժամանակ առաջացած բացերը կարող է հետագայում այդպես էլ հնարավոր չլինի լրացնել։
«Մենք այսօր լրջագույն պրոբլեմ ունենք, մենք դրա մասին չենք խոսում, բայց 2019 թվականի հետազոտությունը ցույց է տալիս, որ անգրագիտութունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն»,-նշեց վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ կառավարության համար առաջնային է ուսուցիչների աշխատանքի և վարձատրության մրցակցային լինելը։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարությունը դեռ 2019-ին երկար տատանումներից հետո որոշել էր 10 տոկոսով բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, սակայն, լավ հասկանում էին, որ դա էականորեն չի փոխելու իրավիճակը։
Փաշինյանը ընդգծեց, որ 2021-ին ընդունված որոշման համաձայն կամավոր վերաատեստավորման միջոցով յուրաքանչյուր ուսուցիչ ըստ էության ինքն է որոշելու իր աշխատավարձի չափը։