Բացել լրահոսը Փակել լրահոսը
1081787
A A
Պաշտոնական

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է 2021-ին գործունեության հաշվետվությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) ապրիլի 27-ի նիստում հաստատել է  2021 թվականի իր գործունեության հաշվետվությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀԾԿՀ-ն, առանձին բաժիններով ներկայացվել է տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության շրջանակում իրավական ոլորտի բարեփոխումների, սակագնային քաղաքականության, լիցենզավորման, սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության, ներդրումային ծրագրերի համաձայնեցման, գնումների գործարքների մոնիթորինգի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի, հանձնաժողովի գործունեության հրապարակայնության, միջազգային համագործակցության ուղղություններով իրականացված աշխատանքների, ինչպես նաև հանձնաժողովի կողմից 2021 թվականի ընթացքում ապահովված բյուջետային մուտքերի վերաբերյալ:

 
 

Հաշվետվությունը հասանելի է այստեղ։