A
A
Հողի գողերը
Աջակցիր «Ա1+»-ինՄշտապես Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է գտնվում հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման, տեղափոխման նկատմամբ բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման կատարումը։
Հերթական վերահսկողական լայնածավալ միջոցառման արդյունքում Սևան-Երևան մայրուղու Արզնի և Չարենցավան համայնքների հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք՝ հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Հայտնաբերված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 150.000 ՀՀ դրամի չափով։ Բեռնատար ավտոմեքենաներով ապօրինի տեղափոխվող շուրջ 24խմ. սևահողը հանձնվել է համայնքներին։ Միջոցառումները շարունակվում են։