Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga (3)
A A
Սպորտ

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ». Ֆուտբոլային բեմադրություն՝ շարունակությունով    

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» միջև լիովին արդարացրեց ֆուտբոլասերների սպասելիքները:

Հանդիպման արդեն 2-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Կևին Դե Բրունեն գլխի հարվածով բացում է հաշիվը: Դա լիգայի կիսաեզրափակիչ փուլուն խփված ամենաարագ գոլն է: Ինը րոպե անց նրա թիմակից Գաբրիել Ժեսուսն օգտվելով մադրիդցիների պաշտպանի սխալից, կրկնապատկում է այն:

Անգլիացիներն այնուհետև մի քանի լավ պահեր են կորցնում: Թվում է, որ նրանք շուտով կեռապատկեն հաշիվը, սակայն հակագրոհներով հանդես եկող հյուրերը 33-րդ րոպեին խփում են առաջին պատասխան գնդակը: Աչքի է ընկնում Քարիմ Բենզեման, որն այդ օրն անցկացնում էր իր թվով 600-րդ պաշտոնական խաղն ակումբանին մրցաշարերում:

Երկրորդ կեսը կրկնին սկսվում է «Մանչեսթեր Սիթիի» ճնշումով և դարպասի գրավումով: 52-րդ րոպեին աչքի է ընկնում փոխարինման մտած Ֆերնարդինյոն: Սակայն, երեք րոպե անց Վինիսիուսը միայնակ ճեղքում է տանտերերի պաշտպանական գիծը և կրկին հաշիվը հասցնում նվազագույնի:

Գոլ խփելու հերթում հաջորդը դարձյալ անգլիացիներն էին: Խաղի 74-րդ րոպեին Բերնարդու Սիլվան հեռահար հարվածով գրավում է Կուրտուայի պաշտպանած դարպասը` 4:2: Մնացած ժամանակում տանտերերը դարձյալ չեն կարողանում պահպանել երկու գնդակի առավելությունը: 82-րդ րոպեին նրանք ձեռքով են խաղում սեփական տուգանայինում, և Քարիմ Բենզեման 11 մ հարվածով կրկին կրճատում է հաշիվը` 4:3:  

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան երրորդ անգամ է հաղթում իր գործընկեր Կառլո Անչելոտիին, որը նախկինում իր թիմերով 4 անգամ առավելության էր հասել իսպանացի մասնագետի նկատմամբ: Արդյոք իսպանացի մարզչին կհաջովի հավասարեցնել հաշիվը, ցույց կտա պատասխան հանդիպումը, որը կկայանա մայիսի 4-ին, Մադրիդում: