Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՄԹ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ

Ապրիլի 26-ին Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ: 

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարվային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: 

Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական շարունակական  բարեփոխումները, որոնք կարևոր դերակատարություն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

Արմեն Գրիգորյանը իր բրիտանացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան:



ՀՀ ԱԽ գրասենյակ