Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 - 2022-04-26T170227.184
A A
Պաշտոնական

Պապիկյանն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է անվտանգային իրավիճակը

Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները:

Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: