Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչպե՞ս է գործելու պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգը Հայաստանում (տեսանյութ)

Հայաստանը տարածաշրջանում առաջատար է բուժման ծախսերի պատճառով աղքատացող բնակչության թվով։ Այս հիմնավորմամբ էլ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման պատասխանատուները պնդում են, որ համակարգի ներդրումն այլևս հնարավոր չէ հետաձգել։

 

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն այսօր՝ ապրիլի 26-ին կազմակերպել էր «Ինչպե՞ս է գործելու

առողջապահական ապահովագրության համակարգը Հայաստանում» թեմայով կլորսեղան քննարկում: Քննարկման հիմքում «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի «Ամփոփ Մեդիա» առցանց հարթակում հրապարակված համանուն մուլտիմեդիա նախագիծն է։

 

Ըստ կազմակերպիչների՝ միջոցառման նպատակն էր ոլոորտի պատասխանատուների հետ քննարկել առողջապահական ապահովագրության համակարգին վերաբերող նախագծի վերաբերյալ վերջին փոփոխություններն ու հետագա քայլերը։ Թեև միջոցառմանն իրենց մասնակցությունն են հաստատել՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ու Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական

համալսարանի Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը, բայց ըստ կազմակերպիչների նրանք տեխնիկական պատճառներով չկարողացան ներկա լինել քննարկմանը։

 

Քանի որ ներկա չէին ոլորտի պատասխանատուները այդ իսկ պատճառով  թեմայի շուրջ մտքեր փոխանակեցին ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի

Փորձագետ Արա Սինանյանը, «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Վիոլետա Զոփունյանը։

 

Նշենք՝ քննարկմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև ապահովագրական

ընկերությունների և անկախ փորձագետների: