Մենուան զոհվելուց 1 օր առաջ զանգեց, ասաց․ դավաճանություն է տեղի ունենում տոտալ․ Կարին Տոնոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում քաղաքականությունը հերոսությունից հեռու է կիլոմետրերով․ Զոհվելուց ընդամենը մեկ օր առաջ իմ որդին՝ Մենուան, զանգեց և ասաց՝ «դավաճանություն է տեղի ունենալու, հողերը հանձնված են»։ Այս մասին այսօր հայտարարեց 5165 շարժման համահիմնադիր Կարին Տոնոյանը։
«Ես չգիտեմ, որ քաղաքական ուժն է նման կերպ վարվել, բայց ժամանակները կանցնեն և մենք կհասկանանք։ Մենք գիտենք մի բան՝ տեղի է ունեցել սոսկալի և աշխարհում չտեսնված մի դավաճանություն՝ ինքնադավաճանություն, որի արդյունքում տուժել ենք ամենաշատը մենք»,- ասաց Կարին Տոնոյանը։
Կարին Տոնոյանն ասաց, որ ինքն այսօր եկել է խնդրելու,պահանջելու, որպեսզի դատախազությունը Նիկոլ Փաշինյանի ճանաչի պետական դավաճան, որովհետև իր բառերով ասած՝ բոլոր տվյալներով, որոնք անգամ ապացուցելու կարիք չկա, տեղի է ունեցել պետական դավաճանություն։
Կարին Տոնոյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի և «նա պետք է ճանաչվի մեղավոր Եվ ,որպեսզի մենք՝ բոլորս ներկա լինենք այդ դատավարությանը պետք է ճանաչվենք տուժող կողմ։ Ես կարծում եմ՝ բոլորս տենչում ենք այդ օրը, երբ կդատվեն բոլոր մեղավորները»։
«Ես շատ հաճախ եմ Մենուային նամակ գրում՝ հուսով, որ կարդում է ինքը։ Ես գրել եմ իրեն, որ երդվում եմ մինչև կյանքիս վերջին օրը կռիվ եմ տալու, որ եթե մրջյունն անգամ մասնակցել է պատերազմը կազմակերպելուն՝ մրջույնն անգամ պիտի պատժվի»,- ասաց որդեկուրույս մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։