Բուժաշխատողների կողմից էթիկայի չպահպանումը կհանգեցնի պատասխանատվության (տեսանյութ)
«Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում հիբրիդային քննարկում տեղի ունենացավ բուժաշխատողների էթիկայի կանոնների և էթիկայի հանձնաժողովների վերաբերյալ։
Քննարկման մեկնարկին առցանց ողջույնի խոսքով հանդես եկավ Մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը՝ կարևորելով բուժաշխատողներիկողմից էթիկայի պահպանման անհրաժեշտությունը։
Թեմայի շրջանակներում ելույթով հանդես եկավ նաև ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Քրիստինա Գյուրջյանը նշելով, որ քննարկման նպատակն է բարձրացնել բուժաշխատողների էթիկայի վերաբերյալ իրազեկվածությունը և ոլորտը լուսաբանող լրագորղների կարողությունների և հմտությունների զարգացումը։
«Բուժաշխատողների կողմից էթիկայի պահպանումը կբարելավի բժիշկ-պացիենտ հարաբերությունները»։ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ ծրագրի միջազգային խորհրդատու Սուրեն Քրմոյանը՝ պատասխանելով՝ ի՞նչ է տալու և ինչ է փոխելու հանրության կյանքում բուժանձնակազմի կողմից էթիկայի կանոնների պահպանումը հարցին։
«Բուժաշխատողների կողմից էթիկայի չպահպանումը կհանգեցնի պատասխանատվության»,- ասաց Սուրեն Քրմոյանը հավելելով,որ այս պահին վերլուծություն չունեն, թե հատկապես և առավել շատ պացիենտների իրավունքներից, որոնք են խախտվում, բայց նկատեց, որ հատկապես քովիդի շրջանում, երբ գործընթացին միացել էին նաև այլ գերատեսչություններ՝ էթիկայի նորմերի խախտման դեպքերը շատացել էին։
Մանրամասները՝ տեսանյութում։