Բացել լրահոսը Փակել լրահոսը
images
A A
Հասարակություն

Ապրիլի 30-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակ

Ոչ սահմանված վայրում աղբ թափողների հանդեպ խիստ պատժամիջոցներ կկիրառվեն. հանձնարարել եմ ուսումնասիրել և առաջարկություն ներկայացնել Վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված տուգանքի չափը վերանայելու համար։ Այս մասին ֆբ-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
 
«Աշխատանքները լայն թափով շարունակվում են Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածներում: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում կառուցվող Արգավանդ-Շիրակ ճանապարհատվածի բացումը նախատեսվում է հունիսի 4-ին: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը:
 
Ամբողջությամբ պատրաստ է Ջրվեժում ավտոբուսների նոր հավաքակայանի կառուցման նախագիծը, այն ուղարկվել է փորձաքննության: Դրանից հետո կսկսվեն բանակցություններն Ասիական զարգացման բանկի հետ՝ ծրագիրը գործնական փուլ տեղափոխելու համար:
 
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 15 մանկապարտեզից 13-ում աշխատանքներն ընթացքի մեջ են: Այժմ բանակացություններ են տարվում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ հիմնանորոգվող մանկապարտեզների թիվն ավելացնելու ուղղությամբ:
 
Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում ընթացքի մեջ է Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և Նուբարաշենում նոր աղբավայրի կառուցման մրցույթի երկրորդ փուլը:
 
Ապրիլի 30-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Աշխատանքներ են տարվում գործընթացը մայրաքաղաքում պատշաճ կազմակերպելու ուղղությամբ»,- գրել է քաղաքապետը: