Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դաշնակցությունը թող բացատրի ինչ գործ ունի օլիգարխի հետ ու տափակ-տափակ երգելուց թող հիշի իր երգը (տեսանյութ)

Դաշնակցությունը պետք է բացատրի՝ ինչ գործ ունի օլիգարխի հետ։ Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ հարցազրույցում ասաց Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության փոխնախահ Հայկ Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ էր նշանակում ապրիլի 23-ին ՀՅԴ-ի նախաձեռնած ջահերով երթին Ռոբերտը Քոարյանի և Սերժ Սարգսյանի մասնակցությունը։

«Ես ուզում եմ, բացի «Զարթնիր լաո»-ն տափակ-տափակ երգելուց՝ հիշեն իրենց երգը»,- ասաց Հայկ Սուքիասյանը՝ նշելով, որ այդ կուսակցության անդամները պետք է հիշեն իրենց գաղափարախոսությունը և հիշեն «քաղաքական կյանքում գործած ոճիրները»։

«Հայաստանի քաղաքական այլասերման մեջ Դաշնակցությունը մեծ դերակատարում ունի, և երբ մեկ-մեկ մաուզերի վրա երդվում են, թող հիշեն իրենց գաղափարախոսությունը։ Նրանք միշտ ամուսնության մեջ են մտել օլիգարխիկ կառույցների հետ»,- ասաց Հայկ Սուքիասյանը և նշեց, որ օրվա իշխանությունները որևէ առնչություն չունեն կողոպտված անցյալի հետ։ Նա հավելեց՝ այս պահին նախադրյալներ չկան, որ ընդդիմությունը կարող է հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին։

Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության փոխնախագահ խոսքով՝ Ռուսաստանը «աջով-ձախով չռփելով ման է գալիս» և վստահ է, որ պատերազմը Ռուսաստանն է հրահրել։ Եվ անդրադառնալով առկա իրողություններին՝ նկատեց, որ Ռուսաստանը գյուղ առ գյուղ հանձնում է Արցախը։

«Արցախահայությունը Արցախի գյուղերից դուրս է եկել ու Հայաստանի իշխանությանն էլ ասում է՝ «եկեք փրկեք մեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում։