Բացել լրահոսը Փակել լրահոսը
բնակարանային գողություն
A A
Հասարակություն

Բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզված տվյալների համաձայն՝ 42-ամյա տղամարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ հետ, 2021թ. հունվար ամսին գնացել են Էջմիածին քաղաքի բնակչին պատկանող Լոմոնոսով փողոցում գտնվող տուն, երկաթյա ձողով բացել տան դարպասի փականը, մուտք գործել ներս և միմյանց գործողությունները լրացնելով գողացել տարբեր արժողության էլեկտրական տեխնիկա, կենցաղային և այլ իրեր՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 6.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  հիշյալ երկու տղամարդկանց  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Քննչական կոմիտե