Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tekvando
A A
Սպորտ

Թաեքվոնդոն նոր կանոններ է մշակել օլիմպիական խաղերի համար

Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան նոր կանոններով կանցկացնի 2024թ օլիմպիական խաղերի ընտրական մրցումները։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, նոր պահանջների համաձայն մրցամարտի հաղթողը որոշվելու է երեք ռաունդում՝ երկու հաղթանակի համակարգով։ Յուրաքանչյուր ռաունդի վերջում հայտարարվելու է հաղթողը: Երկու անընդմեջ ռաունդում առավելության հասած թաեքվոնդոյիստին տրվելու է հաղթանակ: Դա նշանակում է, որ վերանում է «ոսկե միավորի» օրենքը, որը գործում էր չորրորդ ռաունդում, երբ երեքից հետո պարզ չէր լինում հաղթողը։

Եթե երկու մարզիկն էլ հաղթում են մեկական ռաունդում, իսկ երրորդում հաշիվը հավասար է, ապա հաշվի է առնվելու միավորների ընդհանուր քանակը։ Եթե այդտեղ էլ հավասարություն լինի, ապա հաղթանակը տրվելու է տեխնիկապես ավելի բարդ հարված կատարողին:

Ուշադրություն է դարձվելու նաև նախազգուշացումների քանակին: Եթե կրկին հավասարություն լինի, ապա հաղթողին կորոշի մրցագորգի մրցավարը: