Գորշ գայլերն էին, որ կտրում էին Արցախի պաշտպանության բանակի սպանված զինվորների մարմինների մասերը.Արման Թաթոյան
Աջակցիր «Ա1+»-ինՆախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆբ գրառումը.
Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարի կողմից Ուրուգվայում խաղաղ ակցիա անող հայերին ահաբեկչական Գորշ գայլերի նշանը ցույց տալով ցինիկաբար «ողջունելն» ապացուցում է թուրքական ցեղասպան քաղաքականության գոյությունը հայերի նկատմամբ մինչ օրս:
Դա ահաբեկչական նեոֆաշիստական ծայրահեղական կազմակերպության հանցավոր արարքնեի ցինիկ խրախուսում էր: Գորշ գայլերը գործում են նաև Ադրբեջանում և գտնվում են ադրբեջանական իշխանությունների հովանավորության ներքո:
Գորշ գայլերն էին, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ կատարում էին դաժանություններ, կտրում Արցախի պաշտպանության բանակի սպանված զինվորների մարմինների մասերը: Նրանք նույն դաժանություններն առավել ինտենսիվությամբ կատարում էին նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ: Ակնհայտ է, որ թուրքական (նույնությամբ` ադրբեջանական) իշխանությունների համար Հայաստանի հետ խաղաղության քարոզն արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ է:
Չի´ կարելի թուլացնել զգոնությունը: Իրականում, և´ էթնիկ, և´ կրոնական հիմքերով ատելությունը, ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ չի նվազել. նրանց իրական մտադրությունները բոլորովին այլ են: Օբյեկտիվ ապացույցներն իմ առնվազն այս զեկույցներում են. https://ombuds.am/images/files/3101f60c869b0f378dbc737b002e5054.pdf?fbclid=IwAR0P4sH6Z_QHITifIJigatQCcfrJXIvFJxePqCJTUQkXM2A9lVXganqb8NI#page50 https://ombuds.am/images/files/f3caae1085fb33cb2ad98365cc3e88ce.pdf https://ombuds.am/images/files/2032f021fe81176414a649d588ad0e86.pdf?fbclid=IwAR0UxnFXO-jbKcn8k6w_i-_M91WJ41-w8lyZU5IQ-XGJ1PYTQ-8OW2kWE18 և այլն: 🇺🇸 Today Turkish Foreign Minister cynically made the sign of paramilitary neofascist terroristic Grey Wolves to Armenians’ civil action in Uruguay - a disgraceful encouragement of this extremist group & their crimes; a proof of Turkish genocidal polices against Armenians!