Բացել լրահոսը Փակել լրահոսը
bdff1316e897145ed4e602c996ab4d3c
A A
Հասարակություն

Դավթաշենում BMW-ն ամբարձիկի վրայից ընկել է արհեստավորի վրա․ նա մահացել է․ shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 14։00-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի գյուղ կոչվող հատվածի Իոսիֆյան 28 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնում ավտոմեքենան ամբարձիկի վրայից ընկել է աշխատակցի վրա։

Մինչ կժամանեին փրկարարները, ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներն իրենց ուժերով մասամբ ուղղել են ավտոմեքենան, տակից դուրս բերել աշխատակցին։  Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածի անունը Էդգար էր, 36 տարեկան։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։