Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն․ Փաշինյան (տեսանյութ)

«Առանձնակի ուշադրության են արժանացել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը։ Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք կոմունիկացիաների բացման հարցում, արձանագրելով՝ ՀՀ և ՌԴ մոտեցումների նույնականությունը»։

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց իր Մոսկովյան պաշտոնական այցի արդյունավետ լինելը։

Ավելին, նա  տվյալ հարցում արձանագրեց բոլոր միջազգային գործընկերների ընդհանրությունը։ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի հանրապետության պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել արևելք-արևմուտք երկաթուղագծի և ավտոճանապարհների շինարարությունը ՀՀ տարածքում։

Բանակցութունների հաջորդ արդյունքը ըստ վարչապետի՝ Լեռնային Ղարաբաղի հիմախնդրի համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումն էր՝ դրանից բխող քաղաքական հետևանքներով։

 «Մոսկովյան այցի նախորդող օրերին Հայաստան էին այցելել՝ռուսաստանցի, ֆրանսիացի, ամերիկացի համանախագահողները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն»,-ընդգծեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը այսօր բռնազավթված Շուշի քաղաքում հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ սատարել է  «Ղարաբաղի օկուպացիային»։ Իլհամ Ալիևը նաև հայտարարել է թե իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը պարալիզացվել է դեռ 2019 թվականից սկսած։

«Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները Լեռնային Ղարաբաղյան կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների գործունեության համար դժվարություններ են ստեղծել»․ասաց վարչապետը։

Նրա գնահատմամբ՝ այն,  որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս։

«Այս ֆոնին չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը, որի առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան և անարգել գործունեությունը։ Այս առումով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներդրումը անուրանալի է, մյուս կողմից մենք տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն»,-նկատում է վարչապետը։

Փաշինյանը հայտարարեց, որ բանակցությունների մասին տեղյակ է պահել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահին։ Նրա խոսքերով՝ իր այս գործելակերպը նորություն չէ և այսպես վարվել է միշտ՝ յուրաքանչյուր բանակցությունից հետո, լինի դա Ռուսաստանում , Եվրոպայում թե Հայաստանում տեղի ունեցած։

Նա ընդգծեց, որ իր հետ այս հարցով հանդիպումներից հրաժարվում է ընդդիմությունը։ Այնուհետև բարձրաձայնեց ընդդիմադիր թևի առաջ քաշած թեզերն ու մտավախությունները, բացահայտելով, որ դրանք իրատեսական չեն կարող լինել։

«Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա Լեռնային Ղարաբաղի ոչ մի նախագիծ, կամ սևագիր որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի»

Նա հավելեց՝  «Բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտիկ փաստաթուղթ որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման այդ թվում Արցախի հանրության բոլոր շերտերի հետ»

Փաշինյանի դիտարկմամբ՝  Արցախը իր կամ առարկա չէ, որ հանձնվի կամ չհանձնվի։

Նա հիշեցրեց 2020-ի Նոյեմբերի 9-ի իր ստորագրությունը և արձանագրեց, որ այն ժամանակ խոսքը ժամերի մասին էր գնում և պետք էր ժամ առաջ դադարեցնել պատերազմը։