Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajk (1)
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը. Շախմատ

Իսպանիայի Մենորկա քաղաքում ընթացող շախմատի բաց մրցաշարում Հայաստանի շախմատիստները շարունակում են հաջող հանդես գալ:

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 3-րդ տուրում հաղթելով իսպանացի Օսկար Դե Լա Ռիվային, վաստակեց 3 միավոր և միացավ առաջատարների խմբին: Այսօր նա կհանդիպի հնդիկ շախմատիստ Արջուն Էրիգաիշիի հետ, որը նույնպես երեք հաղթանակ է տարել մեկնարկում:

Մեր երկրորդ մասնակիցը` գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, ընթացիկ տուրում հաշտություն կնքեց իսպանացի Ռոդրիգո Վասկեսի հետ: Նա այժմ 2,5 միավորով բաժանում է 10-19-րդ տեղերը: Մեր շախմատիստի հաջորդ մրցակիցն իսպանացի Ալվար Ալոնսոն է, որը ինը առաջատարներից մեկն է: