Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մարուքյան
A A
Քաղաքականություն

Պատերազմի ավարտից հետո պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, բխում է թշնամի պետության շահերից․ Մարուքյան

Հարցազրույցս շատ ծանր են տարել դիզելի խոշոր և մանր մասնագետները․ այս մասին գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Այո՛, նոյեմբերի 9-ի հայտարարությունը շոկային էր բոլորիս համար: Պարտվել էինք և մեզ ջախջախված էինք զգում: Կարճ ժամանակ անց վերագնահատելով եղելությունը որոշեցինք կենտրոնանալ եղածը պահպանելու և ամրացնելու գործին, ոչ թե ինքներս մեզ հիմնավորելու, որ պետությունը ծնկել է:

Պատերազմի ավարտից ամիսներ անց անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, միջազգային իրավունքի մասնագետներ բերել Հայաստան, որ հիմնավորեն, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից և հնչում է գլխավորապես իրենց մամուլում:

Իմ նկատմամբ հակաքարոզչությանը սովոր եմ, բայց ադրբեջանական պրոպագանդան հայաստանյան մամուլում հետևողականորեն շրջանառելու նկատմամբ հաշտ չեմ:

Հաշտ չեմ նաև քաղաքական պրիմիտիվիզմ քարոզողների հետ, ովքեր իրավիճակային քաղաքական հայտարարությունները չեն տարբերում թշնամական ագիտացիայից:

Դիզելի թեմայից էլ այդքան մի նեղվեք, ձեր կալիբրը ավելին չէ, տարիներն էին պարզապես երկար»,-նշել  է նա:

 

Հիշեցնենք՝ Մարուքյանը նախօրեին հարցազրույց էր տվել, որտեղ նշել էր, որ «Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը կապիտուլյացիա չէր»։ Դրանից հետո համացանցում նրա կատարած գրառման տեսապատճենները հայտնվեցին, որտեղ նշված էր «Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը»։