A
A
ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն այցելել է զորամասեր
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 19-ից 20-ը ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասեր: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Ստուգվել է անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը և վարման կարգը, սննդի կազմակերպման գործընթացը։
Զորամասերի հրամանատարական կազմին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, ցուցումներ են տրվել հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ։