Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga (14)
A A
Սպորտ

Հայաստանի ծանրորդուհիները հավաքել են անցկացնում Աբովյանում

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր թիմը գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում:

Ապրիլի 30–ին ծանրորդուհիները կավարտեն այն: Նույն օրը Միլենա Խաչատրյանը (76 կգ) կմեկնի Հունաստան, որտեղ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մյուսները մինչև Ալբանիա մեկնելը, որտեղ մայիսի 26-ին մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունը, մարզումները շարունակելու են մայրաքաղաքի Օլիմպավանում։

Նախնական տվյալներով եվրոպական մրցումներում Հայաստանից կմասնակցի երեք հոգի՝ Իզաբելա Յայլյանը (55 կգ),  Տաթև Հակոբյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87կգ):