Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն Խաչատուրյան
A A
Պաշտոնական Հասարակություն

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին

Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Եղբայրական եզդի ժողովրդի համար այս տարին թող նշանավորվի շարունակական ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով:

Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը սկիզբ է առել դեռևս հնագույն ժամանակներից և առավել ամրապնդվել ու խորացել դժվարին իրավիճակները համատեղ հաղթահարելու և միմյանց աջակցելու օրինակներով: Մեր եղբայրությունն անշահախնդիր համագործակցության վառ օրինակ է:

Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի, վստահության և համերաշխության վրա հիմնված հայ-եզդիական բարեկամության ավանդույթները կշարունակվեն»: