Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանը երեք մեդալ կնվաճի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր ավարտվեց քառորդ եզրափակիչ փուլը: 

Այսօր ռինգ մտած Հայաստանի 5 պատվիրեկներից երեքը հաղթանակ տարան և նվազագույնն ապահովեցին բրոնզե մեդալը: Նախ 67 կգ քաշային Արես Հակոբյանը 5:0 հաշվով հաղթեց հույն Ջորջիոս Էֆտիդիամիսին: Ապա 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը պարզապես «ջախջախեց» Չեռնոգորիան ներկայացնող Տոմիսլավ Ջինովիչին` նրան ենթարկելով նոկաուտի: 80 կգ քաշային Համլետ Ադամյանը բացահայտ առավելության հասավ լատվիացի Իլյա Յուրգենոկսի նկատմամբ։

51 կգ քաշային Արեն Ասլամազյանը և 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը պարտվեցին և դուրս մնացին պայքարից: Հատկապես ցավալի էր վերջինիս անհաջողությունը, որը 2:3 հաշվով զիջեց անգլիացի Օսամա Մոհամեդին: