A
A
«Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղացին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղում մրցաշարի առաջատարներից մեկը՝ «Արարատ-Արմենիան», սեփական դաշտում ընդունեց գործող չեմպիոն «Ալաշկերտին»:
Խաղի 83-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին հաշիվը, սակայն յոթ րոպե անց հյուրերը վերականգնեցին այն: Այդպիսով գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1:
«Արարատ-Արմենիան» վաստակեց 58 միավոր և կրկին գլխավորեց աղյուսակը, սակայն նրանից մեկ միավորով ետ մնացող «Փյունիկը» մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Ալաշկերտը» 38 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, սակայն նույնպես մեկ հանդիպում քիչ է անցկացրել, քան 3-րդ հորիզոնականում ընթացող «Արարատը»:
Տուրի մյուս երկու հանդիպումը կկայանան վաղը: «Փյունիկը» իր հարկի տակ կընդունի առաջնության հետնապահ ԲԿՄԱ-ին: