Բացել լրահոսը Փակել լրահոսը
1081018
A A
Քաղաքականություն

ՌԴ խաղաղապահները ճարտար գյուղում հրետանային դիրք են վնասազերծել (տեսանյութ)

 Ռուսական խաղաղապահ զորախումբը իրականացված ինժեներական աշխատանքների ընթացքում այսօր՝ ապրիլի 19-ին, Արցախի Հանրապետության Ճարտար գյուղի շրջանում վնասազերծել է հրետանային դիրք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի Տելեգրամ ալիքը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ այդ դիրքում ոչնչացվել է 152 մմ տրամաչափի երկու հրանոթ և 60 արկ: