Բացել լրահոսը Փակել լրահոսը
Photo
A A
Քաղաքականություն

Հույս ենք տածում, որ ընդդիմադիր դաշտում գործող ուժերն  այս անգամ  վճռական կգտնվեն մեր ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին․ հայտարարություն

Հայտարարություն

«Ազատագրական Շարժման» համակարգող խորհուրդը ողջունում է խորհրդարանական և առհասարակ ընդդիմադիր ուժերին՝ վերջապես ապակենտրոն փողոցային պայքար սկսելու համար:

Միևնույն ժամանակ հույս ենք տածում, որ ընդդիմադիր դաշտում գործող ուժերն  այս անգամ  վճռական կգտնվեն մեր ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին: Վերջապես պետք է հասկանալ, որ չկա որևէ անձնական, խմբակային և նույնիսկ կուսակցական շահ, որը կարելի է վեր դասել ընդհանուր հայրենիքի և ազգային շահերից: Հետևաբար առանց համազգային համախմբման դժվար է  ազատագրվել այս «թուրքական լծից»:

«Ազատագրական Շարժման» համակարգող խորհուրդը դեռևս 2021 թվականի դեկտեմբերին իր ռազմավարության մեջ սահմանել էր, որ այս թուրքահպատակ իշխանություններից ազատվելու նպատակով պատրաստ է համագործակցել բոլոր ազգային-պետական մտածողություն ունեցող ընդդիմադիր ուժերի հետ:

 

Հայության համախմբման նպատակով 2022թ. փետրվարի 25 ից Ազատագրական շարժման կողմից նախաձեռնվել է իշխանության հրաժարականի պահանջի ստորագրահավաքը:

 

Երբ համախմբված հայությունով ազատագրենք Հայաստանն այս իշխանություններից, անհրաժեշտ է լինելու ազգային միասնության և համերաշխության կարգով ձևավորել ժամանակավոր կամ անցումային կառավարություն:

 

Ժամանակավոր կամ անցումային կառավարության անդամների թեկնածուները պետք է իրենց գործունեությամբ համապատասխանեն և կրողը լինեն հետևյալ (7) յոթ  սկզբունքների՝

 

1․ Հայաստանի պետականության (ինքնիշխանության) պահպանում.

 

2․ Արցախի ինքնորոշման ճանաչում․

 

3․Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման սատարում․

 

4․ Հայոց բանակի հզորացում․

 

5․  Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության արժևորում․

 

6․ Ազգային արժեքների պահպանում․

 

7․ Կոռուպցիայի վերացման իրական քայլերի իրականացում:

 

Մենք վերահաստատում ենք եռագույնի ներքո համագործակցելու մեր պատրաստակամությունը, երկիրն այս դժվարին վիճակից հանել ցանկացող բոլոր ազգային և պետական մտածողությամբ ընդդիմադիր ուժերի հետ: Նաև հորդորում ենք բոլորին գործել համակարգված և միասնական, ուղղակի և անուղղակի կերպով չխոչնդոտել ապակենտրոն ընդդիմադիր օջախների գործունեությունը, որոնց վերջնական նպատակը նույնն է՝ Հայաստանի ազատագրումը դավադիր իշխանություններից:

 

19, ապրիլ  2022 թ․

 

 «Ազատագրական Շարժում»