Բացել լրահոսը Փակել լրահոսը
274865966_530314898414556_1583594655961689948_n-1024x768
A A
Հասարակություն

Ապրիլի 24-ին ծաղիկ կվաճառեն միայն Լենինգրադյան փողոցում և ստորգետնյա հանգույցում

Ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ կտարվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը բարեկարգելու, կանաչապատելու, մաքրելու և պատշաճ տեսքի բերելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծաղկի վաճառքն այս տարի ևս կիրականացվի բացառապես Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատման վայրում գտնվող ստորգետնյա հանգույցում և Լենինգրադյան փողոցում:

Առևտրի և ծառայությունների վարչությանը հանձնարարված է այդ օրը տարածքում խիստ հսկողություն սահմանել: