A
A
Մոուրինյոն հարգանքի տուրք է մատուցել Մարադոնայի հիշատակին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հարգանքի տուրք է մատուցել վաղամեռիկ արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հիշատակին:
Պորտուգալացի մասնագետն այժմ իր թիմի հետ գտնվում է Նեապոլում, որտեղ այսօր պետք է հանդիպի տեղի «Նապոլիի» հետ: Օգտվելով առիթից, նա իր օգնականների հետ այցելել է քաղաքի Իսպանական թաղամաս և ծաղիկներ դրել Դիեգո Մարադոնային նվիրված հատվածում:
Հիշեցնենք, որ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել «Նապոլիում», որի հետ երկու անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի կոչումը: Նա մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին, սրտի կանգի պատճառով: