Բացել լրահոսը Փակել լրահոսը
278582774_4586378108134727_3369268927135200908_n (1)
A A
Քաղաքականություն

Նստացույց սկսած Վանեցյանին միացել են 44-օրյա պատերազմի երկու մասնակիցներ

Երեկվանից Ազատության հրապարակում նստացույց սկսած՝ ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեացնում է, որ իր նստացույցին այսօր միացել են 44-օրյա պատերազմի երկու մասնակիցներ։

«Երկու հայորդիներ` Նվերն ու Արթուրը այսօր վաղ առավոտից դիմել են ծայրահեղ քայլի` Ազատության հրապարակում նստել են հացադուլի։ Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ ընկերներ են կորցրել։ Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին։ Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը։ Հրապարակում ենք: Տղաների հետ շփվելու հնարավորություն կա և լինելու է: Մեկ հորդորով իհարկե չեմ բավարարվի… Մենք դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու»,-գրել է Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Վանեցյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել ու հայտնել, որ ներկա իշխանությունները, կարծես, համակերպվել են Արցախի կորստի հետ։ Վանեցյանն ասել է, որ տուն չի գնալու, լինելու է Ազատության հրապարակում։ Նա նշել է, որ «հասել է կրիտիկական պահը, երբ ֆեյսբուքյան ստատուս գրելով, ելույթներ ունենալով՝ ոչնչի հասնել այևս հնարավոր չէ» ու կոչ է արել միանալ իրեն։