Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Ժողովրդի խաղաղությունը չի կարող սակարկության նյութ դառնալ»․ Արամ Առաջին

 «Հայաստանի եւ Արցախի երկինքը մութ ամպերով է ծածկված։ Ցավով եւ մտահոգությամբ ենք հետեւում ՀՀ-ում եւ Արցախում տեղի ունեցող զարգացումներին։ Մեր միաբանությամբ, մեր թեմերով եւ ժողովրդով չենք կարող անտարբեր եւ լուռ մնալ»,-Անթիլիասի (Լիբանան) Մայրավանքում այսօր Սուրբ հարության տոնի պատարագի ժամանակ հայտարարել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Առաջին վեհափառ հայրապետը։

«Արցախի ժողովրդին ասում ենք՝ մենք ձեր հետ ենք, ասում ենք բառի ամենազորեղ իմաստով։ Անկախությունն ու արդարությունն աստվածատուր արժեքներ  եւ իրավունքներ են։ Ժողովրդի խաղաղությունը չի կարող սակարկության նյութ դառնալ։ Արցախի ժողովուրդը հաստատել եւ ամրապնդել է իր անկախությունն այն հողի վրա, որտեղ դարեր շարունակ ապրել եւ ստեղծագործել է։ Մեր սպասումն է, որ Հայաստանի պատասխանատուները, Հայաստանի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը կարողանան հավաքական կամք հաստատել ամուր ձեւով»,-հավելել է  Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Առաջին վեհափառ հայրապետը։