Բացել լրահոսը Փակել լրահոսը
received_401960791380342
A A
Քաղաքականություն

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը Ուկրաինայում է

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունն արդեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում է` տեղեկացնում է Aliq.ge կայքը:

Պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Վրաստանի հանրային հեռարձակողի հաղորդմամբ՝ պատվիրակության առաջին հանդիպումը կանցկացվի Ուկրաինայի Ռադայում։

Պապուաշվիլին կհանդիպի Ռադայի իր գործընկեր նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Հանդիպումից հետո կարվեն համատեղ հայտարարություններ: Հայտնի է նաև, որ խորհրդարանական պատվիրակության անդամները կայցելեն Բուչա և Իրպեն քաղաքներ։

Նշենք, որ պատվիրակությունը երեկ է մեկնել Ուկրաինա։ Պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակներ Դավիթ Սերգեենկոն, Արչիլ Թալակվաձեն և Լևան Իոսելիանին, Վրաստանի խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ Բեքա Օդիշարիան, ընդդիմադիր «Լելոյի» պատգամավոր Անա Նացվլիշվիլին, «Գիրչիի» անդամ Վախթանգ Մեգրելիշվիլին, «Հանրապետական» ​​կուսակցության ներկայացուցիչ Խաթունա Սամնիձեն և «Վրաստանի համար» կուսակցության անդամ Գիորգի Խոջևանիշվիլին։

Ընդգծենք նաև, որ երեկ առանձին պատվիրակությամբ Կիև են մեկնել նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները, նրանց հետ է նաև նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

«Եկեք ցույց տանք ուկրաինացի ժողովրդին, որ նախագահները կանգնած են ուկրաինացի ժողովրդի կողքին»,- ասել է Ուկրաինայում գտնվող նախկին նախագահ Մարգվելաշվիլին։