Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik 15.04.
A A
Սպորտ

«Փյունիկը» վստահ հաղթեց գործող չեմպիոն «Ալաշկերտին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի երկրորդ խաղում Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց գործող չեմպիոն «Ալաշկերտին» և վստահ հաղթանակ տարավ` 3:0: Տանտերերի կազմում աչքի ընկան Ուգո Ֆիրմինոն, Գևորգ Ղազարյանը և Սերժ Դեբլեն:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 57 միավոր և հավասարվեց մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիային»: 

«Ալաշկերտը» երեք անընդմեջ հաղթանակից հետո առաջին պարտությունը կրեց և այժմ վաստակած 37 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: