Բացել լրահոսը Փակել լրահոսը
գազատար
A A
Տնտեսություն

Մայիսի 16-ից Արցախում կգործեն գազի նոր սակագներ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ապրիլի 15-ին գումարել է նիստ՝ նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, օրակարգի առաջին հարցով բավարարվել է «Արցախգազ» ՓԲ ընկերության՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը, սահմանվել են «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները. ամսական մինչև 10 000խ/մ վաճառվող բնական գազի համար` 143 700 դրամ/հազար խ/մ. աճը կազմում է 4.7 դրամ 1 խ/մ համար կամ 3.4 տոկոս:

10 000 խ/մ-ն գերազանցող բնական գազի համար սահմանվել է 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Սպառված յուրաքանչյուր հազար մետր խորանարդ բնական գազի համար աճը կազմում է 3.9 տոկոս: Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվել է` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար մետր խորանարդ բնական գազի համար աճը կազմում է 4.4 տոկոս, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 000մ/խ բնական գազի համար՝ 143 700 դրամ/հազար մետր խորանարդ. աճը կազմում է 4.7 դրամ 1 խ/մ համար կամ 3.4 տոկոս, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խ/մ բնական գազի համար աճը կազմում է 3.9 տոկոս: Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խ/մ բնական գազի համար սահմանված աճը կազմում է 4.4 տոկոս: Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնելու 2022 թվականի մայիսի 16-ին:

Երկրորդ հարցով բավարարվել է «Արցախգազ» ՓԲԸ-ի` «Արցախգազ ՋԷԿ-3» ջերմաէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում ամրագրված գործունեության իրականացման վայրի փոփոխության հայտը:

Երրորդ հարցով հաստատվել է 2021 թվականի գործունեության հաշվետվությունը: