Միրզոյանն ու Լավրովը նորից են հեռախոսազրույց ունեցել
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։
Քննարկվել են երկկողմանի և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Հատկապես ուշադրություն է դարձվել ապրիլի 19-20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի Դաշնություն սպասվելիք այցին ինչպես նաև երկկողմանի ստորագրվելիք փաստաթղթերին։
Նախարարները մտքեր են փոխանակվել 2020 թվականի Նոյեմբերի 9-ի, 2021 թվականի Հունվարի 11-ի և Նոյեմբերի 26-ի պայամանավորվածությունների շուրջ։ Քննարկվել են նաև ճանապարհների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծմանը վերաբերող հարցերը։ Քննարկվել են նաև ռուսական միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրին վերաբերող հեռանկարները։
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է․