Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (14)
A A
Սպորտ

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները պարտությամբ մեկնարկեցին առաջնությունը

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն անհաջող սկսեց ելույթները Սոֆիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։

Մրցումային առաջին օրը ռինգ մտած մեր երեք մարզիկները պարտվեցին իրենց մրցակիցներին և դուրս մնացին հետագա պայքարից։ Նրանք են 54 կգ քաշային Գոռ Ազիզյանը, 71 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը և 75 կգ քաշային Տարոն Սարգսյանը (75 կգ)։

Այսօր պայքարի մեջ են մտնելու մեր հինգ բռնցքամարտիկները՝ Թումաս Թումասյանը (48 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ) և Ալբերտ Հարությունյանը (+92 կգ):

Հիշեցնենք, որ Հայաստանը առաջնությանը ներկայացել է 13 մարզիկով։