Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ԶԼՄ ներկայացուցիչները քննարկում են ոլորտի վերաբերյալ ՔՊ–ի նախագիծը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Լրագրողական համայնքը հերթական անգամ անտեղյակ է եղել, թե ինչ է փոխվելու ԶԼՄ-ների մասին օրենքում։ Այս մասին այսօր հրավիրված քննարկմանը հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ որևէ հիմնավորում կամ քննարկում չի եղել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Թագուհի Թովմասյանը նշեց, որ թեև հրավիրված են եղել բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները և փոփոխության հեղինակները, բայց նրանք ներկայացված չեն։

Քննարկման ժամանակ իր ելույթում Ժուռնալիսների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասաց՝ ըստ էության նախագծի հեղինակը նախկին լրագրող է, ով 2018 թվականից հետո թիրախավորել է լրագրողներին ու լրատվամիջոցներին։

Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ առաջին անգամը չէ, որ իշխանությունը, մասնագիտական հանրության հետ չքննարկելով, փոփոխություն է նախաձեռնում և նշեց, որ սա հերթական մահակն է ԶԼՄ-ների դեմ․ սա ամենաթողություն է լինելու, և բոլոր գերատեսչությունները սկսելու են սահմանափակել լրագրողների աշխատանքը։

Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ պետք է օրենքն ամրագրի, թե որ դեպքում կարող է լրագրողը զրկվել հավատարմագրումից․ հիմքերն ամրագրված չեն, և սա կարող է կամայական որոշման հանգեցնել՝ լրատվամիջոցներին զրկելով աշխատելու հնարավորությունից։

«Սա քաղաքական պատվեր է, մահակ է, որի դեմ պետք է ոչ միայն գնահատական տալ, այլ նաև պայքարել»,-ասաց Ժուռնալիսների միության նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։