Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ե՞րբ կվերանա QR կոդերի պահանջը (տեսանյութ)

Այս պահին համաճարակային առումով ունենք շատ բարենպաստ իրավիճակ։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ի պատասխան հարցին՝ հնարավո՞ր է հանվեն QR կոդերի հետ կապված սահմանափակումները։

«Բայց մենք հասկանումենք, որ այս բարենպաստ իրավիճակում էլ պետք է օգտագործենք մեր պատվաստումների միջոցով հետագա հիվանդացության կանխարգելման պատուհանը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ QR կոդերի՝ ռեստարաններում, ժամանցի այլ վայրերում և աշխատանքի վայրերում պահանջի կանոնակարգը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ։

Առողջապահության նախարարի խոսքով՝ առաջիկայում դեռ մնալու է այդ պահանջը։

Հիշեցնենք՝ Հայաստանում հունվարի 22-ից ուժի մեջ են մտել հակահամաճարակային խստացումները. հանրային վայրեր այցելելիս քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։