Եկեք այդ հարցի շուրջ շատ չծավալվենք․ ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՁեզ՝ որպես լրագրող, չեմ ուզում պատասխանել՝ տրված հարցին։ Այսպես արձագանքեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքը, որպես քաղաքացի ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի երկօրյա ելույթները՝ կապված Արցախի հետ։
«Չեմ պատասխանելու, «no comment»։ Ես ձեզ չեմ պատասխանում»,- հայտարարեց նախարարը։
Երբ կրկին Արցախի վերաբերյալ հարց հնչեց Վահրամ Դումանյանը նկատեց, որ հարցականով վերջացող ամեն նախադասություն հարց չէ և խնդրեց նման հարցերը լսել, թե ինչպես է մեկնաբանել վարչապետը, փորձել հասկանալ վարչապետի մեկնաբանությունը, ապա հավելեց․ «Եկեք այդ հարցի շուրջ շատ չծավալվենք»։
«Ես ցանկություն չունեմ խոսել նշաձողի շարժման մասին․ ի՞նչ է նշանակում և առհասարակ Արցախի հետ կապված այդ նրբագույն հարցին, մեր ժողովրդի համար այդ կարևորագույն հարցին այսպես՝ ոտքի վրայի խոսակցության մակարդակ տեղափոխենք»,- հորդորեց ԿԳՄՍ նախարարը՝ նշելով, որ դրանից ոչ Արցախն է շահում, ոչ ժողովուրդը, ոչ էլ խնդրի ինչ-որ նոր, հետաքրքրիր լուծում է առաջարկվում։
Վահրամ Դումանյանը լրագրողներին հորդորդեց անցնել ԿԳՄՍՆ տիրույթում գտնվող հարցերին և կոչ արեց Արցախի վերաբերյալ զգայուն հարցերին նուրբ վերաբերվել։
Մանրամասները՝ տեսանյութում։