A
A
Անհետ կորած 22-ամյա երիտասարդի դին են գտել՝ Կիևյան կամրջի տակ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 14-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների շնորհիվ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 22-ամյա Էդուարդ Շահբազյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն՝ նշում է Ոստիկանությունը։