Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սա պարզապես մի տրյուկ է․ Ռուբինյանը՝ հակադարձում է Սերժ Սարգսյանի գրասենյակին (տեսանյութ)

Սա պարզապես մի տրյուկ է։  Այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարությանը, թե իրենք բանակցել են Արցախի հարցը փաթեթային տարբերակով լուծելու համար, այլ ոչ թե փուլային, ինչպես երեկ պնդում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս տրյուկը նոր չէ։ Դեռևս 2018 թվականի հեղափոխությունից առաջ մի քանի անգամ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով հակամարտության կարգավորման գործընթացից, ասում էր, որ առաջարկվում է փուլային մոտեցում, ինչին ի պատասխան մի քանի անգամ՝ այդ թվում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասում էր՝ « գիտեք ինչ քննարկվում է փուլային լուծում փաթեթային կիրարկմամբ»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը նշելով, որ սա տարօրինակ պնդում է։

Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ այդ պնդումը կարող էր տրամաբանական լինել մի դեպքում։ Բայց մինչ այդ Ռուբինյանը բացատրում է փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը։

«Հակամարտության կարգավորման փուլային տարբերակը հետևյալն է՝ հակամարտության մաս կազմող խնդրո առարկաները լուծում են ստանում փուլ առ փուլ, իսկ փաթեթայինը՝ հակամարտության խնդրո առարկաները լուծվում են միասնաբար՝ մի փուլով, կամ առնվազն փաթեթով համաձայնություն է ձեռք բերվում բոլոր կոմպոնենտների լուծման վերաբերյալ, բայց ինչպես կասեր Էդվարդ Նալբանդյանը,  լուծումները կիրարկվում են փուլ առ փուլ»,- բացատրեց Ռուբեն Ռուբինյանը։

Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի պնդումները, որ իրականում 2016-ին առաջարկված փաստաթուղթը փաթեթային էր, ճշգրիտ կլինեին, եթե ըստ այդ փաստաթղթի՝ հանգեին փաթեթով որոշման հակամարտության բոլոր կոմպոնենտների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։