Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 - 2022-04-14T165831.567
A A
Հասարակություն

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի նախագծման աշխատանքների ընթացքին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել այգու տարածքում հիմնվող Արցախյան պատերազմների զոհերին նվիրված «Կյանքի պուրակ»-ի նախագծման աշխատանքների ընթացքին:

Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ ընկերության տնօրեն Սիրեկան Օհանյանը:

Պատասխանատուների ներկայացմամբ, պուրակը կլինի այգու ձախակողմյան հատվածում՝ ձգվելով մինչև բլուրը, որտեղ էլ նախատեսվում է  խորհրդանշական կոթողի տեղադրումը: Արայիկ Հարությունյանին ներկայացվել է, որ կանաչապատման աշխատանքներից բացի, կիրականացվեն նաև ընդհանուր բարեկարգման, ոռոգման և արտաքին լուսավորության աշխատանքներ: Շրջայցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ամփոփել նախագիծը՝ ներառելով ներկայացված բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները: Աշխատանքները նախատեսվում է մեկնարկել այս տարի և ավարտել 3-5 տարում:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադառնալով պուրակի նշանակությանը՝ ընդգծել է. «Նախագծով եթե «Կյանքի պուրակ»-ին վերևից նայեք, այն ունի մարդու սրտի կառուցվածք, այսինքն՝ ինքն իրենով կյանք տվող պուրակ է: Այստեղ մենք ցանկանում ենք կայնքը գովերգել և ազդարարենք, որ բոլոր այն տղաները, բոլոր այն քաղաքացիները, ովքեր իրենց կյանքը տվել են պետության համար, երկրի համար, մեր Հայրենիքի համար, իրենք կյանք են տվել, որպեսզի իրենց հայրենակիցները շարունակեն ապրել, արարել, ստեղծագործել: Այն մեծ ուշադրությունը, որ մենք հիմա պուրակի ամեն դետալին տալիս ենք, հենց այդ ստեղծարարության, իրենց տված ստեղծարարության հնարավորությունն օգտագործելն է»: