Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղը հանձնելու խոսակցությունների մասին (տեսանյութ)

Հեքիաթներ են պատմում՝ Լաչինի միջանցքը սենց պիտի լինի,այնպես պիտի լինի։ Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում՝ ոչ մի բան չկա։ Այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Դա հետո պիտի քննարկվեր։ Եվ հետո էս փուլայինին մի հատ էլ փուլ ա ավելացել։ Անվտանգության խորհրդի նիստում պետք ա որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 

Անդրադառնալով Ղարաբաղը հանձնելու խոսակցություններին, թե ցանկանում են օրվա իշխանությունները դա անել, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «Եթե Ղարաբաղը հանձնելու լինեինք՝ Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք՝դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետև, եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, ապա այն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում»։

 

Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ Ադրբեջանն ասում էր՝ առնվազն առաջիկա 50 տարում հանրաքվե տեղի չի ունենալու, և թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ՝ իրար հետ կապրեն, 50 տարի կապրեն, ադրբեջանական բնակավայրերը կվերաբնակեցվեն , հետո հարյուր տարի հետո կնայենք։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։