Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հերիք ա խաբենք իրար․ Նիկոլ Փաշինյանը՝ իր խոսքի Սերժ Սարգսյանի կողմից մեկնաբանման մասին (տեսանյութ)

«Երեկ ես այս դահլիճում ներկայացրեցի 98-ից 2018 թվական տեղի ունեցող իրադարձությունների շղթան և պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը այդ երեք ժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի»․ ԱԺ նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին՝ կապված իր երեկվա ելույթի հետ։

Վարչապետի պնդմամբ երրորդ նախագահի կողմից սևեռվելը իր ելույթի միայն այս հատվածի վրա ասում է ավելին։ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ 1998-ի իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղը ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր։

 «Ամենևին էլ պատահական չի, որ 2020-ի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը վերադառնալով 2018 թիվ, ասում է ես այն ժամանակ 2 անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ուզում էի մնալ վարչապետ Ղարաբաղի հարցի համար։ Նրանց բոլոր՝ ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է»։