Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արզաքանցյան
A A
Քաղաքականություն

Իշխանությունը նպատակադրվել է վերացնել ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽԸ քարտեզի վրայից․ Արզաքանցյան

«Ուժը Հայրենյաց» Կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն է տարածել․ հայտարարությունը՝ ստորև՝

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում դա մեզ համար անընդունելի եղել է և անընդունելի կմնա ընդմիշտ։ Հայ ժողովուրդի պայքարն ու դարերի պատմությունը վկա, մենք ոչինչ ոչ մեկի չունենք տալու, մենք միայն վերցնելու բան ունենք և այդ ուղղությամբ միայն պետք է քայլեր ձեռնարկենք։ Սակայն ինչպես տեսնում ենք օրվա իշխանությունը նպատակադրվել է վերացնել ՀԱԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽԸ քարտեզի վրայից, ջնջել հայի պատմությունն ու հասցնել այս ժողովրդին կործանման՝ իրագործելով թուրքի դարավոր երազանքը։
 
Արտաքին քաղաքականությունը շարունակում է թրքամետության հերթական դրսևորումները, ներքին քաղաքական կյանքում անհասկանալի ալեկոծումներ են, երկրի տնտեսությունը օր-օրի գահավիժում է, արտագաղթի թվերը շարունակում են մտահոգիչ մնալ։
Միակ լուծումը, որ հայ ժողովուրդն օր առաջ պետք է իր կամքը ցույց տա։
 
Ուրիշ ելք չկա, փրկությունը սա է, մենք պետք է ձևավորենք անցումային ազգային իշխանություն, որն արդեն Արցախի լուծման հարցը կտանի միջազգային իրավունքին համահունչ։