Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ձեններդ կկտրեք ու վեր կընկնեք տեղներդ գոնե․ Հովիկ Աղազարյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Անհաջողությունների հետ կապված չպետք է ողբերգություն սարքել, որովհետև ես համաձայն չեմ այն տերմինի հետ, որ մենք պարտվել ենք։

 

Այսօր խորհրդարանում նման հայտարարություն արեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Կառավարության 2021 թվականի կատարողականին։

 

«Պետք չի խաղաղություն եզրույթը այդքան ֆետիշացնել, որովհետև այն, որ մենք խաղաղություն ենք ուզում՝ դա ակնհայտ է։ Բայց դա չի նշանակում, որ մեր թշնամի երկիրը պատրաստ է դրան։ Ես վստահ չեմ, որ իրենք էլ են ուզում խաղաղություն։ Եվ այստեղ շատ կարևոր է սկսել այն գործընթացը, որով մենք գնում ենք և պետք է ձգտել հասնել խաղաղության»,- ասաց Հովիկ Աղազարյանը՝ նշելով, որ մեր հարևաններին պետք է համոզել, որ համակեցության նորմն ավելի ընդունելի է, ավելի արդիական է այսօրվա իրողությունների պայմաններում։

 

Անդրադառանալով խորհրդարանական ընդդիմության տեսակետին, որ Արցախի հետ կապված այլ դիրքորոշում ունեն,  պատգամավորն ասաց՝ «թող գան այդ տեսակետով»։

 

«Երբ 2020 թվականին ցավալի արդյունքներն արձանագրվեց մեր քաղաքական թիմը՝ վարչապետի գլխավորությամբ, քաղաքական խիզախություն ցուցաբերեցինք, և գնացինք ընտրության»,- ասաց պատգամավորը՝ նշելով,որ ժողովուրդը եկավ իրենց թիկունքից՝ Հովիկ Աղազարյանի խոսքով ասաց՝ իրենց բարձրացրեց և ասաց քայլեք։

 

Մանրամասները՝ տեսանյութում։