Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում էլ ապագա կունենար (տեսանյութ)

Ծանրագույն երկընտրանքի առաջ ենք մենք կանգնած։ Այսօր խորհրդարանում իր ելույթն այսպես սկսեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը և շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին երեկվա «անկեղծ մտորումների» համար։

 

Անդրադառնալով Արցախի հիմնահարցին և «խաղաղության պայմանագրին»՝ իշխանական պատգամավորը կրկին հետհայաց գցելով պատմությանը՝ հիշեց, որ 1996 թվականին ասպարեզ նետվեց ՀՀՇ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից մի գաղափար, որ մեզ համար անընդունելի է մի ժողովրդի կողմից բռնի տիրապետումը մյուսի նկատմամբ։

 

Ըստ պատգամավորի՝ առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի։

 

«Տարիներ են անցել, և այսօր կարելի է ասել, որ թերևս ճիշտ չի եղել իմ կարծիքով»,- հայտարարեց Վիգեն Խաչատրյանը նշելով, որ այն ժամանակ՝ խորհրդային տարիներին, երբ բարձրացվեց հարցը՝ Ղարաբաղը փոխանցել Հայաստանին՝ դա մեկ այլ խնդիր էր։ Պատգամավորի կարծիքով՝ անգամ խորհրդային տարիներին «մենք հետևություն չարեցինք Սումգայթից, չխորացանք Բաքվի դեպքերի մեջ, հետո Կիրովաբադի, հետո չվերլուծեցինք ինչպես 24 գյուղեր հայաթափվեցին։ «Կոլցո» օպերացիան խորհրդային զորքերը արեցին՝ Ադրբեջանի և Օմոնի հետ։ Ու մենք չնստեցինք ու չմտածեցինք՝ սա ու՞ր է տանում»։

 

Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ 88-ի շարժումը բերեց նրան, որ Ղարաբաղը հայաթափվեց, բերեց նրան, որ այսօր ունենք ԼՂԻՄ-ի զգալի մասին կորուստ, որտեղ այլևս հայեր չեն ապրում։ Պատգամավորը հարց է տալիս՝ որտե՞ղ պետք է կանգ առնենք։ Մանրամասները՝ տեսանյութում։