Ռուս խաղաղապահների գործողություններով և ԱԳՆ-ի հայտարարությամբ միֆ հօդս ցնդեց․ Լուսինե Բադալյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀարգելի վարչապետ,կխնդրեի ըմբռնումով մոտենալ մեր ընդդիմադիր գործընկերոջ անհարիր պահվածքին։
Այսօր խորհրդարանում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ պարզաբանելով, թե ինչու պետք է ըմբռնումով մոտենալ։
«Մի քանի օր առաջ միֆ հօդս ցնդեց։ Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր ձայն են տվել «Հայաստան» դաշինքին նրա համար, որովհետև հավատացել են մի անհեթեթության, որ նրանց այստեղ գործուղել է մեր դաշնակից երկիրը, որպեսզի նրանք մեզ հեռացնեն իշխանությունից և իրենց կարգեն իշխանություն»,- հայտարարեց իշխանական պատգամավորը՝ հավելելով՝ «այն միֆը, որ Ձեր հետ չեն ուզում համագործակցել և, եթե անձերը փոխվեն ապա կլինի շատ մեծ արդյունավետ համագործակցություն՝ հանկարծ հօդս ցնդեց ռուս խաղաղապահների գործողություններով և ԱԳՆ-ի հայտարարությամբ»։
Լուսինե Բադալյանը այս համատեքստում նշեց, որ պետք է հասկանալ ընդդիմադիր պատգամավորների հոգեվիճակը ՝նշելով, «երբ ավարտվում է բովանդակությունը մարդիկ միշտ բոլոր հարթություններում և դեպքերում դիմում են վիրավորանքների»։
Մանրամասները՝ տեսանյութում։