Խաղաղապահների զինտեխնիկան ու մարդուժը պետք է ավելացվի, նրանք պետք է մնան Արցախում անժամկետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Մարտակերտ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում՝ Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները։ Նախագահը վերահաստատել է Արցախի իշխանությունների հավատարմությունը՝ ԱՀ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության և պետականաշինության համար պայքարին։ Երկրի ղեկավարը անդրադարձել է նաև էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման խնդիրներին և նշել, որ արդեն աշխատանքներ են տարվում արևային էներգետիկայի զարգացումը, փոքր ՀԷԿ-երի, անտառային ու բնական այլ ռեսուրսների և հողատարածքների ռացիոնալ օգտագործումն ապահովելու ուղղությամբ։ Արցախի հանրայինի ռեպորտաժը