Բացել լրահոսը Փակել լրահոսը
201283
A A
Քաղաքականություն

Երեւանում կլինի Խորեն Աբրահամյանի անունով փողոց

   Երեւանի ավագանին ցանկանում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մայիսյան փողոցն անվանափոխել թատրոնի և կինոյի անվանի դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի անվամբ՝ «Խորեն Աբրահամյան փողոց»։ Հարցն ընդգրկված է Երեւան քաղաքի ավագանու ապրիլի 18-ի նիստում։

 

   Դավիթ Հովհաննեսի հուշատախտակը կտեղադրվի

   Երեւանի ավագանին ապրիլի 19-ին կայանալիք նիստում կքննարկի նաեւ  անվանի բանաստեղծ, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Փարպեցու փողոցի հ.13 հասցեում փակցնելու առաջարկը։

Քաղաքացիներին գումար կտրամադրվի

 Երեւանի ավագանին  նիստում որոշելու է 2022 թվականի բյուջեի եկամտային մասում՝ ընթացիկ նպատակային հատկացումներն  ավելացնել 22,330.0 հազ. դրամով եւ  ուղղել պատերազմի արդյունքում ժամանակավորապես Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխման իրականացմանը:

 Նախագծով առաջարկվում է «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրացման միջոցառումներ» ծրագրով նախատեսել 75,048.5 հազար դրամ՝ Տիչինա-Բաբաջանյան ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների շրջանակներում փոխհատուցումների տրամադրման նպատակով։

 

   «Նոյ ինվեստ գրուպ»-ը գույք կնվիրաբերի

  «Նոյ ինվեստ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայտնել է ցանկություն՝ Երեւան քաղաքին գույք նվիրաբերելու վերաբերյալ։

   Ընկերությունը 18 555 518 ՀՀ դրամ կտրամադրվի Օղակաձեւ զբոսայգու 6-րդ գոտում  շների զբոսանքի եւ  վարժանքի համար կահավորման, իսկ Սիրո և հավատի այգում՝ ընդհանուր 12 805 500 ՀՀ դրամ։

    Կտրամադրի նաեւ 1 055 000 ՀՀ դրամ արժեքով   ծառեր  եւ 2 652 000.7 դրամի չափով թփեր։